13Araratnews.am-ը գրում է.

Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տիրած  լարվածության մասին araratnews.am-ը զրուցել է ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանի հետ` փորձելով հասկանալ, թե ինչպես թեման լուսաբանվեց մեր ԶԼՄ-ների կողմից: Վահրամ Միրքայանը զրույցի ընթացքում մի քանի հարցերի եւս անդրադարձավ: 

-Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը մեր ԶԼՄ-ների գլխավոր թեման էր, թեմայի լուսաբանման հետ կապված՝ տարբեր կարծիքներ եղան,  ինչպե՞ս կգնահատեք վերջիներիս կատարած աշխատանքը:

-Եթե առանց հետազոտության գնահատական տամ, այսինքն՝ավելի շատ որպես կարծիք, ապա կարելի է ասել՝ նորմալ էր.  ամեն ինչ արվեց  ի շահ բանակի եւ բանակի դիրքերն ամրապնդելու համար: Կային լրատվամիջոցներ, որոնք վարվեցին ոչ պրոֆեսիոնալ՝ լուսաբանելով ու տարածելով ադրբեջանական ինֆորմացիան, երբեմն էլ թույլ տալով կոպիտ սխալներ: Կարելի է ասել՝ այդ լրատվամիջոցները դարձել էին Ադրբեջանի խոսափողները. առանց ինֆորմացիան ճշտելու, հասկանալու ու փորձելու պարզել՝ ինչ է իրականում կատարվել, ուղղակի թարգմանում եւ տեղադրում էին իրենց տարածած տեղեկատվությունը:

-Իսկ կայի՞ն ինչ-որ կարեւոր բացթողումներ, թերացումներ կամ սխաներ, որոնք համընդհանուր էին եւ նկատելի բոլորի մոտ:

-Կցանկանամ մի բան փաստել՝ մեր լրատվամիջոցները, նախքան ճգնաժամային իրավիճակներում հայտնվելը, այնպիսի քաղաքականություն են վարում, որը թուլացնում է մեր երկրի շահերը: Օրինակ՝ հենց հեռուստատեսությունը ձեւավորում է այնպիսի մարդու տեսակ, որն ի վիճակի չէ կռվել: Ժամանցային հաղորդումները, սերիալները, համերգները եւ մնացած հաղորդումները չեն ձեւավորում այնպիսի մարդու տեսակ, որը սահման է պահում, միայնակ կռվում է մի քանի թուրքերի դեմ. չէ՞ որ այդ օրերին մեր զինվորներն իրոք հերոսություններ էին անում: Չի կարելի միայն ճգնաժամային պայմաններում զինվորի կերպար ձեւավորել. ճգնաժամը տեղեկատվական ազդեցության վերջին կետն է, պետք է երկարաժամկետի վրա աշխատել: Լրատվամիջոցների «առաջին գծում» պետք է լինեն հերոս-զինվորները, մեր լրատվամիջոցներն իրենց չեն ներկայացնում որպես իդեալների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել