ebola-liberia1in.am-ը գրում է.

Լիբերիայի կառավարությունը որոշել է երկրի տարածքում պարետային ժամ սահմանել՝ Էբոլա տենդի հարուցած հիվանդության բռնկման ժամանակ բնակչության տեղաշարժը կարգավորելու համար: Այս մասին հայտնում է Լիբերիայի պետական ռադիոն:

Պարետային ժամը կգործի տեղական ժամանակով 21:00-06:00-ն (մեր ժամանակով՝ 01:00-10:00):

Օգոստոսի 6-ին Լիբերիայում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել, որի համաձայն՝ խիստ վերահսկողություն է սահմանվել սահմանային անցակետերում, ինչպեսև ուղևորությունների սահմանափակում, մի քաղաքից մյուսը տեղափոխվելու արգելք: Բացի դրանից՝ բոլոր անձինք, որոնց հիվանդ լինելու վերաբերյալ կասկած կա, ենթակա են անհապաղ հոսպիտալացման և պետք է հիվանդանոցներում գտնվեն մինչև լրիվ ապաքինվելը:

Հուլիսի 31-ին արտակարգ դրություն է հայտարարվել Սյեռա-Լեոնեում, օգոստոսի 8-ին՝ Նիգերիայում, օգոստոսի 13-ին՝ Գվինեայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ էբոլա է ախտորոշվել 2240 մարդու, մահացել է 1229 մարդ: Այս բռնկման ընթացքում Լիբերիայում մահացել է 466 մարդ, Գվինեայում՝ 394, Սյեռա-Լեոնեում՝ 365, Նիգերիայում՝ 4:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել