Armlur.am-ը գրում է.
Օգոստոսի 7-ին Ադրբեջանի կողմից գերեվարված, մեկ օր անց չբացահայտված պայմաններում մահացած Տավուշի մարզի Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի հայրը` Արտուշ Պետրոսյանը, վստահ է, որ վարկածը, թե իր տղային հակառակորդն առևանգել է Չինարիի սահմանից, համապատասխանում է իրականությանը: Կարենի հայրն Armlur.am-ին փոխանցեց, որ որդին այդ օրը կապույտ վերնաշապիկով և կապույտ տաբատով է եղել, իսկ ադրբեջանական կողմի տարածած լուսանկարներում Կարենն այլ զգեստով է: «Ես որ զինվորականի շոր էի տալիս, որ հագներ, չէր հագնում, ասում էր` չեմ սիրում, չեմ ուզում հագնեմ: Էդ օրը իրան հաստատ մեր սահմանից են տարել: Էն ժամանակ ասում էին` էդ սահմանը թուրքերինն ա, բայց սահմանը մերն ա, Կարենին մեր սահմանից են տարել»,- վստահեցրեց մահացած գերու հայրը` հավելելով, որ այդ օրը Կարենն իր ավանակով գնացել էր անտառից փայտ հավաքելու, և ավելի ուշ համագյուղացիները ավանակին բերել են` առանց Կարենի: «Թուրքերը հաստատ էնտեղ նստած են եղել: Եթե Կարենին չտանեին, զինվորի կտանեին, պոստը կգրավեին: Կարմիր խաչից էլ ասել են՝ սպասեք: Ես ինչի՞ հույս ունենամ, եթե տղես թուրքերի ձեռքին ա»,- շարունակելով խոսքը` վրդովված ասաց Արտուշ Պետրոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



