«Դա անլուրջ է, նման վարկածի մի հավատացեք».Արծրուն Հովհաննիսյանը` Կարեն Պետրոսյանի առևանգման մասինLife.panorama.am-ը գրում է.

Վերջին օրերին շրջանառվում է այն վարկածը, որ Ադրբեջանում գերի ընկած Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին առևանգել են: Նա այդ օրն ավանակով գնացել էր վառելափայտի, ավանակը հայտնաբերվել է հայկական կողմում, իսկ Կարեն Պետրոսյանի հետքերը կորել են: Այս վարկածի վերաբերյալ Life.panorama.am-ը փորձեց ճշտել Պաշտպանության նախարարության տեսակետը: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում այդ վարկածն իրականությանը մոտ չհամարեց: «Դա անլուրջ է, նման վարկածի մի հավատացեք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել