Կուսակցությունների համագործակցությունը կառավարության հետ տալիս է իր դրական արդյունքները. Վազգեն ՍաֆարյանPanorama.am-ը գրում է.

«Քառյակը» պատրաստվում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու առաջարկների փաթեթ ներկայացնել Կառավարությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանամերձ գոտու բնակիչներին ազատել հողի հարկից և գույքահարկից, փոքր և միջին բիզնեսի համար նվազեցնել արտոնագրային վճարները, ինչպես նաև շրջանառության հարկի տոկոսադրույքները: 
Անդրադառնալով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի նախագծին` Մ.Մելքումյանը նշեց, որ այս օրենքի ընդունումից հետո նախատեսվում է մարզերում, այդ թվում` սահմանամերձ գոտիներում ստեղծել արդյունաբերական գոտիներ:

«Իհարկե սահմանամերձ գոտում ներդրումներ կատարելը հեշտ չէ, բայց պետք է պայմաններ ստեղծենք, որ ներդրումներ կատարվեն: Այն մարդիկ, ովքեր մնացել են սահմանամերձ բնակավայրերում, նրանք չեն հեռանալու, ուստի Կառավարության խնդիրն է միջավայր ստեղծել ներդրումների համար»,- ասաց Մ.Մելքումյանը:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ արտաքին վտանգների առկայության պարագայում պառլամենտական ընդդիմադիր կուսակցությունները կառուցողական մոտեցում ցուցաբերեցին: Ըստ նրա` կուսակցությունների համագործակցությունը Կառավարության հետ արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել