Աշխարհիս երեսին յուրաքանչյուր արտադարանք ենթակա է քննարկման, քննադատման և դա առողջ է: Յուրաքանչյուր արտադրանք ստացվում ու շահում է միմիայն սպառողի շնորհիվ և դա ճիշտ է, յուրաքանչյուր արտադրանք ունի թերություններ և ենթակա է շտկման, դա ևս ճշմարտություն է: Խոնարհվելով Մեծ ու Առողջ քննադատության առաջ` վստահաբար ասում եմ` ....Շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ քննադատում եք, շնորհակալ եմ, որ անկեղծ խորհուրդներ եք տալիս, դա միայն օգնում է ավելի ու ավելի մոտենալ բաղձալի հաղթանակին: Սակայն, երբ հերթը հասնում է անձնական վիրավորանքներին ուղղված դերասաններին, ինձ, կամ առավել ևս երեխաներին, ներեցեք, բայց դա առհասարակ դուրս է քննադատությունից, դա անհասկանալի ինչ-որ կեղտոտ դաշտ է, որից սնվում են այդ գրողները: Մշտապես անտեսելով նման տեսակի կեղտոտ գրառումները` հասկացա , որ այդ դաշտից օգտվողների էժանությունը գնալով ավելի մեծ թափ է ստանում` նսեմացնելով առաջին հերթին իրենց: Անձնական վիրավորանքներ հասցնելով մարդկանց, որոնց նույնիսկ չես ճանաչում, դատապարտելի է... Ուստի այս անգամ չցանկանալով, որ ես ու իմ գործընկերները, որոնք քրտնաջան աշխատում են, անում հնարավորինս ամեն բան փայլուն աշխատանք մատուցելու համար, այլևս նման էժանության բախվենք, չկարողացա անտեսել, սակայն այդ ամենով արդեն կզբաղվեն մեր ընկերության այդ ոլորտի մասնագետները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/diana.grigoryan.167/posts/355948337890846?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել