բավականին շատ եմ լսում, որ երկու թշնամի երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդը փորձում է իր սեփական գնահատականը տալ երկու կողմերի զինված ուժերի, սպառազինության վերաբերյալ: Ցավոք սրտի շատ են հանդիպում նաև մարդիկ, որոնք չեն վստահում մեր բանակին, այն անվանում են թույլ և տկար: Առաջին հայացքից ադրբեջանի բանակն ունի սպառազինության հսկա առավելություն, սակայն դա միայն առաջին հայացքից: Քանի որ առաջիկա պատերազմը քիչ հավանական է, որ կլինի հզոր ռեակտիվ հրետանային կամ օդային պատերազմ. առաջիկա պատերազմի ժամանակ կօգտագործվեն մի քանի համազարկ ՀԿՌՀ-ից/հաստատակամությունը ստուգելու համար/, հետո կկատարվի մի քանի թռիչք կործանիչներով, ուստի գլխավոր հակամարտողները կլինեն մոտոհրաձգային, ցամաքային ուժերը: Քանի որ ուժերը պետք է վարեն խրամատային պատերազմ, եկեք համեմատենք օրինակ դիպուկահարներին՝ Հայաստանի և Ադրբեջանի. դիտարկենք որպես 3-րդ անձ. ասենք էն, ինչ գիտենք երկու երկրների տվյալ ոլորտի մասին: Ես կարող եմ նշել որոշակի զինատեսակներ, որոնք զանգվածային կիրառություն ունեն մեր և թշնամու բանակում:

Հայկական կողմն ունի՝

_Accuracy International L96A1/Բրիտանական արտադրություն. տվյալ զենքից կատարվել է հեռավորության ռեկորդային կրակոց՝ 2475 մետր կենդանի թիրախի խոցմամբ/:

Image

_PGM 338/Ֆրանսիական արտադրության, տրամաչափի մեջ աշխարհի լավագույն փամփուշտով, արդյունավետ հեռավորություն՝ 1400մ./

Image

_Застава M93 «Чёрная стрела» /Սերբական արտադրության խոշոր տրամաչափի: արդյունավետ հեռավորություն՝ 1600մ/

Image

_Sako TRG/Ֆինլանդական արտադրություն: .338 Lapua Magnum փամփուշտ, արդյունավետ հեռավորություն՝ 1500 մ/

Image

_K-15/Հայկական արտադրության խոշոր տրամաչափի: հեռահարությունը 2000 մետր/

Image

_СВД/Ռուսական արտադրության. թեթև ինքնալիցքավորվող հրացան 10 փամփուշտով. արդյունավետ հեռավորություն՝ 800 մետր/

Image

_КСВК/Խոշոր տրամաչափի հատուկ նշանակության դիպուկահար հրացան. արդյունավետ հեռավորությունը 1200 մետր. համարվում է ВСС-ի խոշոր տեսակը/

Image

_ВСС/հատուկ նշանակության 9մմ տրամաչափի դիպուկահար հրացան. հեռահարություն մինչև 400 մետր/

Ինչպես տեսնում եք Հայաստանն ունի տարբեր չափերի, տրամաչափի ու տարբեր հեռավորությունների ու օբյեկտների համար նախատեսված դիպուկահար հրացաններ: ամենափոքր, անձայն նշտարից մինչև ամենահեռահար արդյունքը ցույց տված զինատեսակը:

այժմ տեսնենք ինչով է սպառազինված Ադրբեջանի ցամաքային զորքերը՝

IST Իստիգլալ /տվյալ զենքն իր աննորմալ մեծ չափերի, ծավալի և փամփուշտի պատճառով բավականաչափ գրավեց մեր հասարակությանը… երկարությունը 2 մետրից ավելի, քաշը 35 կգ.-ից ավելի, տրամաչափը 14,5 մմ. սակայն տվյալ զենքին 10 րոպե նայելուց հետո հասկանում ես, որ սա գնդացիրի, հակատանկային հրազենի, դիպուկահար հրացանի և ՀՕՊ միջոցի չստացված համադրություն է. նախ որպես դիպուկահար հրացան այն շատ մեծ է/դժվար է դրանով տեղաշարժվել, իսկ դիպուկահարը մի տեղից երկու կրակոց չի անում երբեք/, ունի շատ բարձր ձայն /շատ հեշտ հայտնաբերվում է անգամ անզեն ականջով/, ունի շատ մեծ ծխի և գազերի չափաքանակ կրակելու ժամանակ/դիպուկահարի տեղը հնարավոր է արձանագրել անզեն աչքով՝ 5-6 կմ. հեռավորության վրա/: Եվ վերջապես, էս փամփուշտն ունի շաատ հզոր էներգի, և եղանակային պայմանների անգամ մի թեթև վերափոխման դեպքում, ենթադրենք քամու արագությունը մեծանալու 0,1 մ/վրկ, գնդակի շեղումը կդառնա մոտ 2-3 անկյունային րոպե, այսինքն 1000 մետրի մեջ գնդակը կունենա ավելի քան 3,5 մետրի շեղում, որն անընդունելի է տվյալ դասի մեջ. իսկ եթե անգամ ենթադրենք, որ եղանակն անթերի է, եկեք չմոռանանք, որ տվյալ զենքի փողը վերցված է КПВ-ից, որն իր հերթին համարվում է գնդացիր և նախատեսված չէ դիպուկ կրակի համար/

Ist-14_5-1

_Remington 700_ինչ խոսք, հրաշալի զենք իր դասի մեջ, սակայն իր դասի… այս զենքը կարելի է համեմատել Մոսինի հրացանի, Մաուզերի հրացանի, կարաբինների հետ, որոնք արտադրվել են 19-20-րդ դարերի միջև. իսկ որպես ժամանակակից դիպուկահար հրացան՝ այն մեղմ ասած հին է:

OLYMPUS DIGITAL CAMERA

_JNG 90 Bora. Թուրքական արտադրության միջին կարգի, որն արտադրվեց հատուկ ՆԱՏՕ-ի փամփուշտներով, սակայն ՆԱՏՕ-ն չմտցրեց իր սպառազինության մեջ. այն կարելի է համեմատել ռուսական СВД-ի հետ իր չափերով ու հզորությամբ.

ai_ae

_СВД/Ռուսական արտադրության. թեթև ինքնալիցքավորվող հրացան 10 փամփուշտով. արդյունավետ հեռավորություն՝ 800 մետր/

svd-sm

Ինչպես տեսնում եք Հայկական կողմն ունի լուրջ առավելություն կոնկրետ դիպուկահար հրացանների և դիպուկահարների պատրաստվածության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել