Galatv.am-ը գրում է.

Արմեն Մուրադյանն այսօր այցելեց բժշկական մի շարք հաստատություններ։ ՀՀ  առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում  նախարարը շրջեց բոլոր հարկերում, զրուցեց աշխատակիցների հետ, հետաքրքրվեց նրանց կողմից իրականացվող ծրագրերով, ծանոթացավ աշխատանքային պայմաններին։ Նախարարին ներկայացվեցին ՀՀ ԱՆ ԱԱԻ Տեղեկատվական վերլուծական կենտրոնի գործունեությունը, Առողջապահական համակարգի գնահատման, ինչպես նաև Ազգային հաշիվների վերջին տարիներին ստեղծված զեկույցները։

Բացառությամբ մի քանի հարկերի, որոնք վերանորոգվել ու կահավորվել են տարբեր ծրագրերի շրջանակում, մնացած հարկաբաժիններն անմխիթար վիճակում են։

ԱԱԻ ղեկավարության հետ քննարկվեցին ախտորոշման և բուժման չափորոշիչների, կլինիկական ուղեցույցների արդիականացման ծրագրերը, նախարարության ռազմավարական փաստաթղթերի մշակման գործում ինստիտուտի ներուժի ներգրավման հարցերը։ Արմեն Մուրադյանը նաև հետաքրքրվեց կոլեկտիվի կողմից գիտաբժշկական հանդեսի հրատարակման հարցերով, ծանոթացավ ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև կոլեկտիվին հուզող, այդ թվում` շենքային պայմանների բարելավման հիմնախնդիրներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել