1in.am-ը գրում է.
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության իշխանությունները հայտարարել են Դոնեցկում սովի սկսվելու մասին: Այս մասին Դոնեցկի ժողովրդական հանրապետության փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը պատմել է լատվիական Baltkom ռադիոընկերության հետ հարցազրույցում, տեղեկացնում է ng.ru-ն:
«Մենք չունենք դեղամիջոցներ, ու սկսվում է սով՝ խանութները դատարկ են»,- հայտարարել է Պուրգինը:
«Երկու մլն մարդ զրկված է խմելու և անգամ տեխնիկական ջրից: Այսինքն՝ ծորակից ընդհանրապես ոչինչ չի հոսում»,- հավելել է նա:
Ըստ նրա՝ քաղաքում լուրջ խնդիրներ կան նաև կապված էլեկտրամատակարարման հետ:
Քաղաքի բնակիչները չեն կարող լքել Դոնեցկը մարդասիրական միջանցքի բացակայության պատճառով:
Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել էին մարտական գործողություններից տուժած քաղաքի բնակիչներին մարդասիրական բեռներ տանելու մասին: Մարդասիրական շարասյունը սպասում է անվտանգության երաշխիքների՝ նշանակետին հասնելու համար:



