Բոլորն էլ գիտեն, որ ջուրը կենարար ուժ եւ կյանքի աղբյուր է հանդիսանում: Չնայած դրան, մեծամասնությունը ծարավը հագեցնում է ոչ թե սովորական ջրով, այլ տարբեր հեղուկներով՝ ինչպիսիք են սուրճը, թեյը, հյութը, հանքային ջուրը եւ այլն՝ չմտածելով անգամ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրա: Քչերը գիտեն, թե ինչ քանակությամբ է անհրաժեշտ օգտագործել հեղուկը, որպեսզի օրգանիզմին վնաս չլինի:
Ստորեւ ներկայացնում ենք, թե ինչքան եւ ինչպես կարելի է օգտագործել ըմպելիքը:
1. Ջուր
Սովորական ջուրը մշտապես մասնակցում է կյանքի կարեւորագույն տարրերի շրջանառությանը, դրա համար անհրաժեշտ է ցանկացած օրգանիզմի համար: Իսկ այնպիսի խմիչքները, ինչպիսիք են հանքային ջրերը եւ հյութերը, իրենց մեջ ներառում են տարրեր, որոնք ոչ միշտ են ցանկալի օրգանիզմին, օր.՝թեյը, սուրճը եւ կաթը խոչընդոտում են օրգանիզմի երկաթի պահանջարկը բավարարելուն: Մեծ քանակությամբ հյութերի օգտագործումը պարզապես արգելվում է:
2. Կաթ

Կաթն իր մեջ ներառում է մեծ քանակությամբ օգտակար տարրեր, սակայն ոչ ոք չի կարող «ընդունել» այդ ըմպելիքի մեջ առկա կաթնաշաքարը: Դա պայմանավորված է օրգանիզմում որոշ ֆերմենտների բացակայությամբ : Այդ դեպքերում կաթը կարող է հանգեցնել ստամոքսային ցավերի, սրտխառնոցի, լուծի կամ փորկապության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



