Օգոստոսի 24-ին Օսլոյի շրջանային դատարանը մեղսունակ ճանաչեց 33-ամյա Անդերս Բրեյվիկին եւ նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման:
Բրեյվիկը անցած տարի հուլիսին նախ ռումբ էր պայթեցրել մայրաքաղաք Օսլոյում, ապա մեկնել էր Ուտոյա կղզի, որտեղ հրազենից կրակ էր բացել Նորվեգիայի իշխող կուսակցության երիտասարդ ակտիվիստների վրա: Նրա գործողությունների հետեւանքով 77 մարդ էր զոհվել:
Նորվեգացի մարդասպանը իր պատիժը կրելու է «Իլա» բանտում, որը արդեն իսկ հրապարակել է, թե ինչ պայմաններում է կրելու իր դատապատիժը Բրեյվիկը:
1. Բանտի մուտքը
2. Փոքրիկ խոհանոց, որտեղ կա օդափոխիչ, մրգերով վազ, հեռուստացույց, սառնարան՝ սա բանտի ընդհանուր տարածքներից մեկն է:
3. Տեռորիստի համար հատուկ վերափոխել են բանտի մի մասնաշենքերից մեկը: Բրեյվիկին տրամադրվել է 3 սենյակ՝ ննջասենյակ, ֆիզիկական վարժությունների համար սենյակ և աշխատասենյակ:
Աշխատասենյակում կա նոթբուք, սակայն առանց ինտեռնետի, բայց Վիքիպեդիայի օֆլայն տարբերակով:
4. Սա էլ ֆիզիկական վարժությունների համար նախատեսված սենյակը:
5. Շատ հարմարավետ ննջասենյակ հեռուստացույցով:
6. Դասասենյակ
7. Զբոսանքի համար նախատեսված տարածք
8. Զբոսանքի համար նախատեսված տարածք
9. Միայն փշալարերն են հիշեցնում, որ սա բանտ է, այլ ոչ հանգստյան տուն:
10.
11. Բանտը ունի սեփական ջերմոց, որտեղ աճեցվում է թարմ բանջարեղեն:
Կաող եք դիտել նաև, թե ինչ պայմաններում են կրում իրենց պատիժը վրացի կալանավորները: