Հետաքրքիր է, երբ մշակույթային, կրոնական և ազգային առանձնահատկությունները իրենց ազդեցությունն են ունենում երկրի բանկային համակարգի վրա: Այս առումով բացառիկ երևույթ են իսլամական բանկերը, որոնք բանկային գործունեության մի նոր շուկա և հնարավորություններ են ստեղծում: Հետաքրքրական է, որ իսլամական բանկային համակարգում կա ՀԱԼԱԼ փողի գաղափար, բանկը չի կարող շահույթ ստանալ կամ գործարք իրականացնել այն աղբյուրներից, որոնք հակասում են իսլամի օրենքներին: Օրինակ ալկոհոլի վաճառքի ֆինանսավորումը իսլամական բանկերում արգելվում է, նույնիսկ եթե ալկոհոլից օգտվում են բացառապես «անհավատները»:
Իսլամական բանկային համակարգում գոյություն ունի «ՄՈՒԴԱՐԱԲԱ» հասկացությունը, երբ բանկը իրականացնում է ձեռնակրության ֆինանսավորումը, իսկ կողմը «վարկառու-փայատեր» կողմը ներդնում է աշխատանքային ռեսուրսները, գիտելիքները և բիզնես-գաղափարը: Ընդ որում ֆինանսական ռիսկերը կրում է բացառապես բանկը, որը այս պարագայում համարվում է ավելի շուտ որպես փայատեր, քան զուտ ֆինանսավորող կառույց: Ընդ որում գրավի կիրառությունը նույնպես իսլամի կողմից անընդունելի է համարվում: Ժամանակակից բանկային համակարգը, որը հիմնված է տոկոսային եկամտի վրա, համարվում է վաշխառություն, որը արգելվում է շարիաթի կանոններով: Համաձայն իսլամական բանկային էթիկայի, փողը դիտարկվում է ոչ թե վերջնանպատակ, այլ՝ որպես միջոց: Ժամանակակից խոշոր բանկերից շատերը իրենց գործունեության շրջանակներում ներառում են իսլամական բանկերի որոշ գործիքներ՝ ներկայիս գլոբալիզացված տնտեսության պայմաններում մրցունակություն ապահովելու համար:
Հաշվի առնելով հայկական սփյուռքի առկայությունը և ազդեցությունը Մերձավոր Արևելքում, իսլամական բանկինգը կարող է լավ հեռանկարներ ունենալ Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10204616728076818?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել