ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները: Օգոստոսի 27-ին Երևանի քաղաքապետարանում, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարվել է մինչև նոյեմբերի 15-ն ավարտել քաղաքապետարանի ենթակայության 17 և ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/media/set/?set=a.427276237318161.94709.100001073663265&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել