Ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի բոլոր դպրոցները


18:21 , 27 օգոստոս, 2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները: Օգոստոսի 27-ին Երևանի քաղաքապետարանում, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարվել է մինչև նոյեմբերի 15-ն ավարտել քաղաքապետարանի ենթակայության 17 և ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը: