Այս կինը ծնվել է Նյու Յորքում 1931 թ-ին: 2014 թ-ի Հունիսի 3-ին նա դարձավ 83 տարեկան:
Նա մեծացել է աղքատության մեջ, մայրը մեծացրել է միայնակ, իսկ պատերազմի տարիներին և դրանից հետո նույնիսկ մեր չափանիշներով հարուստ ԱՄՆ-ում նրանց համար կյանքը հեշտ չի եղել: Երբեմն մայրը ստիպված է եղել աղջկան գիշերօթիկ դպրոց տանել մի քանի շաբաթով, եղել է նաև ամիսներով: Համեստ և ամաչկոտ աղջիկը երազանք ուներ դառնալ բալետի պարուհի, բայց աղքատության մեջ ձեռք բերված ռևմատիզմը գիծ քաշեց նրա երազանքի վրա:
Կարմենը դարձավ մոդել երջանիկ պատահականությամբ: Մի անգամ, երբ 14 ամյա աղջնակը երթևեկում էր ավտոբուսով, նրա կոողքը նստեց մի երիտասարդ կին և առաջարկեց փորձել ուժերը մոդելային բիզնեսում: Անծանոթուհու ամուսինը, ով լուսանկարում էր Harper’s Bazaar-ի համար, մի քանի փորձնական նկար արեց, և որշ ժամանակ անց Կարմենի մայրը լուսանկարներով մի նամակ ստացավ, որտեղ ասվում էր, որ դուստրը շատ նուրբ և քաղաքավարի աղջիկ է, բայց ցավոք ընդհարապես ֆոտոգենիկ չէ:
Սակայն, Դելլ՛Օրեֆայսի կնքահայրը այլ կարծիքի էր լուսանկարների մասին: Նա ցույց տվեց դրանք իր ընկերոջը՝ Կարոլ Ֆիլիպսին, ով Vogue ամսագրի beauty-խմբագին էր, իսկ վերջինս էլ դրանք ցույց տվեց ամսագրի գլխավոր խմբագրին՝ Դայանա Վրիլանդին:
Դեռ մեկ շաբաթ չանցած Էրվին Բլյումենֆելդը լուսանկարեց Կարմենի առաջին ֆոտոսեսիան, որը հայտնվեց Vogue-ի 17-րդ էջում:
Դելլ՛Օրեֆայսը պայմանագիր կնքեց ամսագրի հետ, ըստ որի նա վաստակում էր $ 7.50 մեկ ժամվա համար և սկսեց աշխատել այդ շրջանում ամենահայտնի լուսանկարիչների հետ, ինչպիսիք էին Սեսիլ Բիտոնը, Իրվինգ Պենը, Հորսթ Պին:
Մեկ տարի հետո՝ 1946 թ-ն նա հայտնվեց Vogue-ի շապիկին և շուտով նաև հայտնվեց Harper’s Bazaar-ի շապիկին: Նրա հոնորարը ավելացավ մինչև 60 դոլար շաբաթական (դա հավասար է այսօրվա 1000 դոլարին):
Այդպես արդեն 15 ամյա Կարմենը պահում էր իր ընտանիքը: Դրան հաջորդեց նրա 3 անհաջող ամուսնությունները, ծնունդ տվեց իր դստրերին, հաջող կարիերան և անխուսափելի անկունը, երբ նրա «տարիքը եկավ».
Երրորդ ամուսնուց բաժանվելուց և 10 տարվա դադարից հետո Կարմենին նորից ժպտաց բախտը: Նա արդեն 47 տարեկան էր, տարիք` որով արդեն չես կարող աշխատել մոդելային բիզնեսում: Նա չէր էլ փորձում, սակայն հաջողությունը եկավ նրա մոտ շրջանցող ուղիներով: Երեկույթներից մեկի ժամանակ Կարմենը հանդիպեց իր ընկերներից մեկին՝ լուսանկարիչ Նորման Պարկինսոնին, ով անսպասելի առաջարկեց նկարահանվել նոր ֆոտոսոսիայում: Գիտե՞ս ինչ,_ ասաց նա,_ դու չափազանց գրավիչ ծեր տատիկ ես: Կարմենի մազերը այդ ժամանակ արդեն սպիտակում էին և փոխանակ ներկելու, նա որոշեց սպիտակեցնել՝ ընդգծելով իր տարքը:
Այդպես նորաձևության աշխարհում ծագեց նոր Դելլ՛Օրեֆայս. հասուն, անկախ, սեքսուալ և ... ալեհեր:
1993 թ-ին Դելլ՛Օրեֆայսը փորձեց իր ուժերը կինոյում, խաղալով մի փոքրի դեր Մարտին Սքորսեզեյի «Անմեղության դարաշրջանը» ֆիլմում: Դրան հաջորդեցին դերերը տարբեր ֆիլմերում և սերիալներում:
2000 թ-ին Կարմենը հայտնվեց Ջոն Գալիանոյի ցուցադրությանը Christian Dior-ի համար: Այդ ելույթից հետո նա հայտնվեց Գինեսի գրքում, որպես «ամենաերկար կարեռայով պոդիումի մոդել»:
Մինչև այսօր Կարմենը շարունակում է աշխատել և ապացուցում է աշխարհին որ ծերոթյունը և գեղեցկությունը լրիվ համատեղելի երևույթներ են: