Inchuzem.am-ը գրում է.
Օգոստոսի 11-ին ուշ երեկոյան հայտնի դարձավ հանրահայտ ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի մահվան մասին: Մահվան վարկածներից ամենահավանականը ինքնասպանությունն է:
Ներկայացնում ենք դերասանի խոսքերից, որոնք ամենից շատն են իրեն բնութագրում:
«Երբեք ոչնչից մի վախեցեք: Ծայրահեղ դեպքում, թող վախը ոգեշնչի ձեզ».
«Երեխաների դաստիարակության ընթացքում հասկանալի է դառնում, թե ինչու բնության մեջ որոշ կենդանիներ ուտում են իրենց սերնդին».
«Շատ դժվար է խոստովանել, որ քեզ օգնություն է պետք, սակայն երբ դու դա անում ես՝ թեթևանում ես».
«Կարևոր չէ թե ինչ են ասում մարդիկ: Խոսքերն ու գաղափարները չեն փրկի աշխարհը».
«Իսկապես ազատ մարդիկ կարող են լինել միայն իրենց մտքերում: Այդպես եղել է, այդպես է ու այդպես էլ կլինի».
«Կոկայինը դա Աստծո հնարավորությունն է ձեզ ասելու, որ դուք շատ փոս ունեք».
«Նախկինում ես մտախում էի, Միայնության մեջ մահանալը ամենասարսափելի բանն է: Դա այդպես չէ: Ամենասարսափելի բանը մահն է այն մարդկանցով շրջապատված, ովքեր ստիպում են քեզ միայնակ զգալ».