Panorama.am-ը գրում է.
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահն ու խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ներկա են գտնվել երկրի սահմանները պաշտպանող զորամասերից մեկի՝ Մեհրաբի գնդի կազմավորման 14-ամյակի հանդիսավոր արարողությանը։ Ներկաները նշել են, որ զորամասն իր մեծ ներդրումն ունի Հայաստանի հյուսիսարևելյան դարպասները պաշտպանելու գործում և բարձր մարտունակության շնորհիվ կասեցնում է հակառակորդի ոտնձգությունները։
Խորհրդարանականները, շնորհավորելով զինվորներին և սպայական անձնակազմին տոնի կապակցությամբ, նշել են, որ չնայած իշխանությունների հետ առկա խնդիրներին ու տարաձայնություններին՝ քաղաքական ուժերը միակամ են ժողովրդի և բանակի հետ երկրի անվտանգության պաշտպանության հարցում։ Այս մասին հայտնում է ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զորամասի ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ առաջիկայում օրենսդրական բարեփոխումների արդյունքում կլուծվեն սահմանամերձ համայնքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ։
Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը և պատգամավորները եղան նաև սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն համայնքներում և դիրքերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



