38253231in.am-ը գրում է.

Ամերիկացի փորձագետները ենթադրում են, որ Google-ի օնլայն թարգմանիչում օգտագործվել է գաղտնի կոդավորված ալգորիթմ՝ հիմնված Lorem Ipsum արտահայտության վրա: Այս մասին հայտնել են FireEye կայքի ներկայացուցիչները:

Արտահայտությունը համարվում է իմաստազուրկ ու համացանցում օգտագործվում է դիզայներների կողմից՝ էջերի դատարկ մակետները լրացնելու համար:

Կայքի տվյալով՝ գաղտնազերծումը հայտնաբերել է IT-մասնագետ Մայքլ Շկուրին:

Ալգորիթմի մեջ, նրա կարծիքով, ներմուծվել է թարգմանիչ, որտեղ օգտատիրոջ կողմից գրված արտահայտությունները հաճախ աշխարհաքաղաքական իմաստ են ունեցել:

Ընդ որում՝ օրեցօր թարգմանիչի ալգորիթմը փոխվել է, ինչը փորձագետներին հանգեցրել է այն մտքին, որ խոսքը սովորական սխալի մասին չէ, այլ ներդրված կոդի, որը կարող էր օգտագործվել այս կամ այն կազմակերպության կողմից:

Հաղորդվում է, որ օգոստոսի 16-ին Google ընկերությունը ուղղել է հավելվածը, և այն այլևս լատիներեն արտահայտության թարգմանության տարօրինակ տեսակներ չի տալիս:

Lorem Ipsum արտահայտությունը պարունակվում է փիլիսոփա Մարկ Տուլիոս Ցիցերոնի տրակտատներից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել