1in.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի զգեստապահարանի մի մասն ուղարկվել է երկրի կառավարության վարչակազմ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում անելով Սաակաշվիլիի գրադարանի մամլո ծառայությանը:
Ծանրոցում կոստյումներ և վերարկու են, որոնք Սաակաշվիլին ձեռք է բերել պետական փողերով:
Մի քանի օր առաջ Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրել է, որ նա բյուջետային միջոցների հաշվին իր համար ձեռք է բերել 8 կոստյում և քաշմիրե վերարկու:
Մամլո ծառայությունը հայտնում է, որ դա այն հագուստն է, որը ձեռք է բերվել բյուջետային միջոցներով, և Սաակաշվիլին որոշել է վերադարձնել դրանք:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1404540.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



