Pastinfo.am-ը գրում է.

China Eastern Airlines ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել անմիջապես վայրէջք կատարել Չինաստանի Ուհան քաղաքի օդանավակայանում այն պատճառով, որ երկու ավիադիսպետչերներն աշխատավայրում քնել էին: Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Սանյա քաղաքից ուղևորվող «Բոինգ-737»-ը պատրաստվել է վայրէջքի և այդ մասին թույլատվության հարցում է կատարել, սակայն օդաչուները դիսպետչերներից 12 րոպե պատասխան չեն ստացել: Ամբողջ այդ ժամանակահատվածում ինքնաթիռը պտտվել էր օդանավակայանին հարող օդային տարածքում:
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել դեռևս հուլիսի 8-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Այս պատահարը համացանցի օգտատերերի շրջանում բացասական արձագանքների ալիք է բարձրացրել: Վերջիններն իրենց մտահոգություն են հայտնել՝ ավիաուղևորների անվտանգության ցածր մակարդակի կապակցությամբ: