Replik.am-ը գրում է.

Facebook-ը  փորձարկում է մի գործառույթ այնպիսի  հումորային կայքերի կողքին,  ինչպիսինն է The Onion է: Ֆունկցիան, որը լուրերի ժապավենի վրա ցույց է տալիս երգիծական բնույթի պատմություններ,  Facebook-ը  ներկայացրել է  օգտատերերի խնդրանքով:

Առայժմ նորույթը հասանելի չէ բոլոր օգտատերերին:

Օգտատերերը շատ հաճախ շփոթում  են երգիծական հրապարակաումները  իրական նորությունների հետ:

Այսպես, 2012թ. նոյեմբերին  The Onion-ը հրապարակել էր հումորային մի հաղորդագրություն, որում ասվում էր, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը ճանաչվել է  տարվա ամենասեքսուալ տղամարդը: Դրանից անմիջապես հետո նորույթը հրապարակվեց  ԶԼՄների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել