Ֆեյսբուքն օրեցօր վերածվում է անառողջ մարդկանց և նրանց առավել հիվանդ հոգեկան վիճակի վատթարացմանը: Կոնկրետ օրինակներ չբերեմ, բայց հիմնական սահմանումները փորձեմ ձևակերպել` ներկայացնելով ինչպես օգատատերը իրական կյանքում չկարողանալով հաստատվել, փորձում են ինքնահաստատվել վիրտուալ աշխարհում:
1. Գաղափար անգամ չունենալով այս կամ այն իրավիճակի մասին, այնուամենայնիվ «սիրով» կիսվել են իրենց ամպագորգոռ մտքերով ու պարտադրել, որ կարդաս:
2. Ցանկացած իրավիճակում կարող են վիրավորել աջ ու ձախ բոլորին, անգամ հայհոյել (դե հետո կարող են լավագույն դեպքում խմբագրել գրածը):
3. Ցանկացած գրառում և մեկնաբանություն հասկանալ այնպես, ինպես ուզում են, ավելի ճիշտ կլինի ասել այդ ամենն անցկացնել միայն իրենց համար սահմանափակ կարողությունների պրիզմայով:
4. Իրենց դնել ամենագիտունի տեղն ու իրենց «Ճշտի» առաքյալ:
5. Անկոտրում կամք դրսևորել իրենց «գաղափարի» առաջ տանելուն, չհամաձայնվողին էլ պիտակավորել:
6. Ձևանալ գառնուկ` գայլի ժանիքները շրթներկով ներկելով:
7. Լայքերի թիվը փառքի աստղեր դարձնել ու չբարևել փողոցում:
8. Անգրագետ մեկնաբանություններով անգամ փակ կոպով մարդու աչքը «մտնել»:
9. Իրենց մասնագետ «հռչակել» ու տեղի անտեղի հայտարարություն անել:
10. Մածունը սև հանել` չիամանալով սպիտակն ինչ գույն է:
11. Ոչ մի դեպքում չհամաձայնվել. «Ինչպե՞ս կարելի է համաձայնվել, հա հետո ի՞նչ, որ դիմացինն ասում է, թե մածունը սպիտակ է»:
12. Հայրենասիրության դասեր տալ, հայենասերին ազգայնական հանել, իրենց էլ ուրիշ ազգի լիազոր մարտիկ` ուրիշ ազգի ազգայնական դառնալով:
13. Արագ հասցնել մեկանաբություն գրել դիմացինի վերաբերյալ, փնովել ինչքան կարող է, քանի դեռ մյուսը չի հասցրել անել:
Ցավալի է տեսնել, որ մարդկային պարզ շփումը ֆեյսբուքում մուտացիայի է ենթարկվում:
Հ.Գ. Խոսքս ոչ բոլոր օգատետերի մասին է, բայց վերը նշված օգտատերերի թվի աճն արդեն խիստ նկատելի է: