Այն ինչ արեցին մեր տղաները` սոսկ մրցության ձեռբերում չէր: Հարկ է հիշել, որ մեր սպառազինության մեջ T-90 տանկ չկա, բայց էդ տանկով մասնացել և լինել 2-րդը դա արդեն հաղթանակը է, քանի որ առաջին տեղը զբաղեցրել են այդ տանկը ստեղծող երկրի ներկայացուցիչները: Պակաս հետաքրքիր չէ, որ թշնամին օր ու գիշեր ասում է մենք ունենք` մոտ 110 հատ T-90: Եվ? Բա ուր էին իրենց տանկիստները? Իրականում` չկան: Ստացվում է, տանկը գնել էլ են մեզ համար: ՈՒ գլխավորի մասին: Հակառակորդին մարտի դաշտում արժանի պատասխանից հետո, սա 2-րդ անպատասխան ապտակն է, ինչը փաստեց, որ մեր բանակը ավելի քան մարտունակ է և դժվար թե թշնամին սա չի հասկանում: Ստացվեց, որ մեր բանակի, զինվորի բազկի շնորհիվ հիմա պատերազմ չի լինի: Այն ինչ տարածաշրջանային դերակատարները իրար ուժեր ջլատելու համար, գուցե նաև դրդում էին պատերազմի: Թշնամուն ինչքան էլ թերագնահատենք, այդուհանդերձ այնքան էլ էշ չեն, որ իրենց գերազանցող ուժի հետ պատերազմեն: Ու թող որևէ մեկը չփորձի ներկայիս խաղաղությունը պայմանավորել ինչ որ մեկով, թեուզ դա Պուտինը լինի...
Հ.Գ. Եթե որևէ դեսպանի/հատկապես ԱՄՆ թե ՌԴ/ գրածներս դուր չեն գալիս, թող դիմի ՀՀ դատարան: Մենք իրենց պես այլ երկրներ մատնացույց չենք անում և իրենց ասածը մեզ համար հիմք չէ: Նաև չենք ասում, որ իրենց երկրում գործող ՀԿ-ները ինչ անեն, որ մեզ դուր գա: Դուր կգա թե ոչ ստիպված եք ընդունել մեր իրողությունները և ոչ թե կարծեք թե եկել եք` ինչ ասեք ձեր ասածն է լինելու, հույս չունենաք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sasun.manukyan.7/posts/752284358169566
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել