Emedia.am-ը գրում է.
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիի հանդիպման հիմնական արդյունքը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսան Ջոն Հեֆերնը համարում է կրակոցների նվազումը:
Դեսպանն այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Բերդում կայացած մեղրի եւ հատապտուղների փառատոնի ընթացքում: «Մենք կփորձենք գտնել խաղաղ ճանապարհ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, իսկ Սոչիում կայացած հանդիպումը ողջունում ենք ու սատարում բանակցությունների շարունակման ցանկացած նախաձեռնության»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական գրության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի դեպքին, դեսպան Հեֆերը վկայակոչեց ԱՄՆ Պետդեպի՝ օգոստոսի 16-ի հայտարարությունը՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունեցել, շատ լուրջ ու մտահոգիչ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ