ինչպես դառնալ միլիոնատերԳրառման վեցերորդ մասը կարող եք կարդալ այստեղ:

Մի անգամ հարուստ ընկերս եկավ ինձ մոտ, որպեսզի ցույց տա իր նոր Ֆերրարին: Այդ անգամ ոչ մի հետաքրքրություն ցույց չտվեցի նրա խաղալիքի հանդեպ:

_Ի՞նչ է քո հետ պատահել Պիտեր,_զարմացած հարցրեց նա:

Իսկապես վերջերս ինձ մի երևույթ անհանգստացնում էր: Արդեն տիրապետում էի մարքեթինգին, կիրառում էի գիտելիքներս, ստանում էի այն, ինչ տալիս էի, բայց մի բան չէր բավականացնում: Ես հարցրեցի հարուստ ընկերոջս.

_Ինչու՞ են որոշները շատ աշխատում, իսկ մյուսները քիչ:

_Ես սպասում էի այդ հարցին,_պատասխանեց նա,_գոյություն ունի փող աշխատելու երեք գաղտնիք, որի մասին չեմ ասել: Դու երբևէ զգացե՞լ ես, որ փողն ուղղակի որոշ մարդկանց մագնիսի պես կպած է, անընդհատ լցվում է նրանց գրպանը, իսկ մյուսների գրպանից միշտ դատարկվում է: Նստիր մեքենան:

Ես նստեցի Ֆերրարին և մի յուրահատուկ հոտ առա մեքենայից: Պարզվում էր, որ բացի արագությունը, յուրահատուկ ձայնը, այս մեքենան նաև յուրահատուկ հոտ ունի: Հարուստ ընկերս մեքենան վարեց մինչև քաղաքի ամենաբարձր բլուրն ու հարցրեց.

_Նայիր քաղաքին, ի՞նչ ես տեսնում:

_Տներ, փողոցներ, մեքենաներ,_պատասխանեցի ես:

_Ի՞նչ ես նրանց մեջ նկատում:

_Ոչինչ, բոլորը միևնույնն են,_միանգամից արտաբերեցի ես:

_Ահա, բոլորն էլ միանման են, կարող եմ քեզ հետ գրազ գալ, որ քո բոլոր ընկերները նույնպես քեզ նման են, նրանք արթնանում են, գնում են աշխատանքի, վարում են միևնույն մեքենայից, ունեն նույն մասնագիտությունը ու այդպես էլ ապրում են: Ամեն ինչ միանման է: Իսկ ահա ուշադիր նայիր այս երկաքերին: Ընգդծվում է չէ՞ քաղաքի մեջ: Ինչու՞ ես նրան առաջինը նկատում:

_Որովհետև բոլորից տարբերվում է,_պատասխանեցի ես:

_Այո, պատճառն այն է, որ այն յուրահատուկ է, նմանը չունի: Նայիր այս Ֆերրարիին, աշխարհի ամենաթանկ մեքենաներից մեկն է: 10—20 անգամ թանկ է սովորական մեքենայից, ուրեմն նա ամենալա՞վն է, ոչ նրանից լավն ու ապահովն էլ կա: Նա ընթանում է 10—20 անգամ արա՞գ: Ոչ, նրանից արագն էլ կա: Բայց ինչու՞ է այդքան թանկ:

_Որովհետև նրա նման էլ ոչ մի տեղ չկա,_հուսահատ ու մտածկոտ պատասխանեցի ես:

_Այո, վերջապես արդեն կարելի է մտածել, որ քեզնից միլիոնատեր դուրս կգա՝ ժպտալով պատասխանեց միլիոնատեր ընկերս:

_Այսինքն,_շարունակեցի ես,_ուզում ես ասել, որ իրերը թանկ են իրենց յուրահատկության համա՞ր: Եթե մարդը ցանկանում է թանկ լինել ուրեմն պետք է յուրահատու՞կ լինի:

_Այո իհարկե: Քեզ վճարում են քո յուրահատկության համար: Եթե ոչ մեկից չես տարբերվում, ապա ստանում ես բոլորին հավասար գումար: Եթե շատ մարդիկ են կարողանում անել այն, ինչ դու ես անում, ապա մոռացիր մեծ գումարների մասին:  Հիշու՞մ ես քո սուպերմարկետի տարիները:

_Ինչպես կարող եմ չհիշել:

_Ինչքա՞ն էին սկզբում քեզ վճարում:

_Լավ է չհիշեմ:

_Իսկ ի՞նչ պատահեց, երբ սկսեցիր յուրահատկություն մտցնել աշխատանքիդ մեջ:

_Աշխատավարձս բարձրացավ:

_Ահա, քո միակ փրկությունը յուրահատկությունն է:

_Ուզում ես ասել, որ ամեն ինչ հիմնված է յուրահատկության վրա՞:

-Այո, Մեծ եկամուտներ ստանալու համար պետք է հասկանաս յուրահատկության պարզ կանոնը: Եթե դու ունես այն, ինչ մարդիկ են ուզում և միակն ես, ապա կարող ես ցանկացած կերպ վաճառել քո ապրանքը: Ահա և հարստության առաջին գաղտնիքը՝ եղիր յուրահատուկ: Հետաքրքիր է, որ փոքր հասակից մենք յուրահատուկ ենք, սակայն դպրոցը, առավել ևս համալսարանը մեզնից զրկում է այդ յուրահատկությունն ու դարձնում միանման: Մարդիկ իրար այնքան նման են, որ աշխատանքի են գալիս նույն ժամին, վերջացնում նույն ժամին, իսկ յուրահատուկ մարդիկ երբեք այդպես չեն լինում: Հիշում ես կամ ամենալավ սովորողին, կամ ամենավատ, ինչու՞, որովհետև նրանք յուրահատուկ էին:

Նստիր գնանք սրճելու: Երբ մեքենայով գնացինք սրճարան, իմ հարուստ ընկերը հանգիստ կայանեց իր մեքենան: Ես անընդհատ խնդիրներ էի ունենում կայանելու հետ, սակայն նա նման խնդիրներ չէր ունենում: Երբ այցելեցինք, ռեստորանի մատուցողը ջերմորեն բարևեց միլիոնատիրոջը: Մենք նստեցինք, իսկ իմ հարուստ ընկերը պատվիրեց ու դիմեց ինձ.

_Ուշադիր նայիր, թե ինչպես է մատուցողն աշխատում ու ինչպես է բարմենը պատրաստում հյութերը:

Ես նայում էի նրա արագ շարժումներին: Այնուհետև մատուցողը բերեց մեր հյութերը և լրացուցիչ թխվածքաբլիթներ: Ես միանգամից ոգևորվեցի.

_Բայց ես թխվածքաբլիթ չէի պատվիրել:

_Գիտեմ սըր,_ասաց նա և անցավ իր աշխատանքին:

Ես լռեցի, իսկ հարուստ ընկերս շարունակեց.

_Ի՞նչ ես կարծում, ինչու՞ են մարդիկ այստեղ գալիս:

_Որովհետև այս տեղը յուրահատուկ է,_պատասխանեցի ես:

_Նայիր շուրջդ ու տես, որ այստեղ մարդիկ իրոք ուրախ են: Այստեղ մթնոլորտը նրանց տրամադրում է ուրախ լինել: Նրանք իրար հետ զրուցում են, վայելում են հյութերը, ժպտում ու ինչ-որ թեմաներ են քննարկում: Այս ռեստորանի տերն ունի երեք Ֆերրարի, որովհետև մարդկանց համար ապահովում է նման հաճելի միջավայր: Այսինքն նա կարողանում է մարդկանց կյանքին արժեք ավելացնի: Առաջինը եղիր յուրահատուկ և երկրորդ մարդկանց կյանքին ինչ-որ արժեք ավելացրա: Հենց այս թխվածքաբլիթն էլ հաճելի մի արժեք ու անակնկալ էր, որը դու չես մոռանա:

_Այո, հասկանում եմ,_ավելացրեցի ես,_բայց ի՞նչ անեմ աշխատավարձս հասել է պիկին: Իմ տնօրենն ինձնից քիչ է աշխատում, բայց շատ է վաստակում: Ի՞նչ անեմ:

_Լավ հարց էր, իսկ հիմա կբացատրեմ փող աշխատելու երրորդ գաղտնիքը: Սակայն ոչ հիմա:

Այս ասելուն պես մենք առանձնացանք և ընդամենը մեկ ամիս հետո հարուստ ընկերս զանգահարեց և հարցրեց.

_Պիտեր, չե՞ս ցանկանում իմանալ փող աշխատելու երրորդ գաղտնիքը:

-Անհամբեր սպասում եմ,_պատասխանեցի ես:

Այցելեցի նրա ընկերություններից մեկի շինարարական հրապարակ: Քիչ հետո ինձ մոտեցավ հարուստ ընկերս ու գնացինք ընդմիջման: Ընդմիջման ընթացքում նա թեքվեց դեպի աշխատակիցն ու հարցրեց.

_Սայմոն, քանի՞ տոննա կարող է բարձրացնել մեկ կռունկը:

_300,_պատասխանեց Սայմոնը:

_Իսկ ինչքա՞ն մարդ է հարկավոր, որ այդ քաշը բարձրացնեն:

_3000 մարդ,_պատասխանեց Սայմոնը:

_Իսկ քանի՞ օրում կիրականացնեն աշխատանքը:

_7 շաբաթում,_պատասխանեց Սայմոնը:

_Սեմ, խնդրում եմ նշիր, թե ինչքան ծախս կլիներ, եթե կռունկը չլիներ:

Սայմոնը հաշվում է և ասում, որ մոտավորապես 135.000 դոլար: Ես ապշել էի, իսկ ընկերս դիմեց ինձ:

_Լսեցի՞ր Պիտեր: Եթե մենք աշխատեինք հին մեթոդներով, ապա ես կորցնելու էի ավելի քան 135.000 դոլար: Իսկ այս դեպքում խնայել եմ, իսկ խնայել նշանակում է եկամուտ ունենալ: Այսպիսով, մի միջոցով ես կարողացել եմ հարստություն կուտակել: Այսօր քեզ ցույց տվեցի մի լծակ, որով ես ուղղակի հսկայական գումար եմ խնայում: Լծակը կարող ես կիրառել յուրաքանչյուր ոլորտում: Օրինակ՝ դու թրեյնինգներ ես իրականացնում Ձեր ընկերությունում: Եթե նկատում ես, որ քո աշխատանքներից մեկը կրկնվում է անընդհատ, ապա հանձնարարիր ուրիշին և խնայիր ժամանակդ: Այսինքն դու կծախսես միևնույն ժամանակը, բայց աշխատանքը մի քանիսը կանի, գործն առաջ կգնա և եկամուտներդ կավելանա նույն միավոր ժամանակում: Մտածիր Պիտեր: Եթե ինչ-որ մի բան ավելի արագ ես անում, կամ ավելի էժան, ապա այն լծակ է, որը հաջությամբ է պսակվել, ճի՞շտ է: Հարուստ մարդիկ միշտ լծակներ են օգտագործում, նրանք չեն երևում, բայց աշխատանքը կատարվում է, նրանք հանգստանում են, իսկ գործարաններն աշխատում են, նրանք շատ ապրանքներ են գնում, որ էժան լինի, նրանք արագ են առաքում, որ արդարացնեն ապրանքի գնի թանկ լինելը և այլն:

_Հասկանում եմ,_զարմացած պատասխանեցի ես,_այսինքն լծակն այն է, որ ես իմ ձեռքի տակ եղած միջոցներով անեմ ավելին, քան մինչև հիմա՞ էր:

_Այո, այո,_պատասխանեց հարուստ ընկերս,_լծակը փողը դեպի քեզ ձգելու հիանալի մեթոդ է: Եթե դու յուրահատուկ ես, կարողանում ես արժեք ստեղծել և ունես լծակներ, ապա գումարը քո գրպանը նույնպես կսողոսկի:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել