Allsport.am-ը գրում է.
Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրի «ՊՍԺ»-«Բաստիա» խաղից հետո, որում Լորան Բլանի սաները հաղթել են 2-0 հաշվով, ծեծկռտուք է տեղի ունեցել մարզադաշտի թունելում: Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Բաստիայի» նորեկ Բրանդաոն գլխով հարվածել է Տիագո Մոտտային և կոտրել վերջինիս քիթը:
Միջադեպի մասին լրատվամիջոցներին պատմել է «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Էլ Հելաիֆին:
«Բրանդաոն խաղից հետո սպասում էր Մոտտային և երբ տեսավ, որ նա գալիս է, մոտեցավ ու գլխով հարվածեց: Նրան պետք է ցմահ որակազրկել»,- Նասեր Էլ Հելաիֆիի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Տեսանյութն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://sport.times.am/?l=am&p=38843/ceckrtuq+pari+sen+germen-bastia+handipumic+heto+tesanyut
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել