Մեկնարկեց Գերմանիայի Գավաթի խաղարկությունը: Դորտմունդի «Բորուսիան», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, առաջին խաղում մրցեց «Շտուտգարտ Կիկերսի» հետ:

Հանդիպումն ավարտվեց «Բորուսիայի» հաղթանակով՝ 4-1 հաշվով: Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր առաջին րոպեներից, 30-րդ րոպեին բացեց հաշիվը: Այնուհետեւ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դուբլ ձեւակերպեց, իսկ խաղի վերջակետը դրեց Ադրիան Ռամոսը: Մրցակիցը կարողացավ պատասխանել մեկ գոլով:

Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման, 75-րդ րոպեին էլ մրցավարի կողմից զգւոշացվեց դեղին քարտով: Այսպիսով, «Բորուսիան» դուրս եկավ Գերմանիայի Գավաթի խաղարկության հաջորդ փուլ:
«Շտուտգարտ Կիկերս»-«Բորուսիա» Դորտմունդ՝ 1-4
Գոլերը՝ Էդվինի-Բոնսու 60 – Մխիթարյան 30, Օբամեյանգ 55, 78; Ռամոս 89

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել