1285877914_tehnologyGalaTV.am-ը գրում է.

Զարգանում է ոչ միայն մարդը, այլեւ տեխնոլոգիաները: Գյուտարարները մշտապես մեր ուշադրությանն են ներկայացնում իրենց հայտնագործությունները, որոնք ստեղծվել են երկարատեւ ժամկետի ընթացքում: Սակայն կան նաեւ այնպիսի հայտնագործություններ, որոնց վրա ընդհանրապես չեն աշխատել: Այս հայտնագործությունները բացարձակապես աննշմարելի են ժամանակակից տեխնոլոգիաների մեր օրերում, սակայն անփոխարինելի են համարվում:

Խաչբառ

Խաչբառը ստեղծողի անվան համար միաժամանակ մի քանի մարդ են հավակնում: Դրանցից մեկը բանտարկյալ Վ. Օրվիլլն է: Բանտախցում տղամարդը բացարձակապես ոչինչ չուներ անելու, եւ նա ուղղակի սկսեց տառերը դասավորել որպես բառեր: Նա գրում էր բանտախցի հատակի քառակուսի սալիկների վրա: Արդյունքը բավական անսովոր եղավ: Կալանավորների կողմից հորինվեցին խաղի կանոնները: Այնուհետեւ նա իր գյուտն ուղարկեց տեղի թերթի խմբագրություն: Բանտից ազատ արձակվելուց հետո Օրվիլլն իր բանկային հաշվին մեծ գումար ստացավ:

Կիեւյան տորթ

Այս հայտնի տորթի բաղադրատոմսը բոլորովին պատահական է հայտնվել: Հրուշակեղենի գործարանի բանվորներից մեկը հարած ձվի դեղնուցը սառնարան չէր դրել: Հաջորդ առավոտ արտադրամասի պետը, իր պատասխանատվությամբ գործելով, որոշում է տորթ պատրաստել նրանով, ինչ մնացել էր նախորդ աշխատանքային օրվանից: Ի զարմանս պետի` բլիթները խրթխրթան էին ստացվել:

Տեֆլոն

Քիմիկոս Ռոյ Փլանքեթը, ով շատ հավակնոտ էր, բավականին երկար ժամանակի ընթացքում աշխատում էր ֆրեոնի ենթատեսակներից մեկի ստեղծման վրա: Մի անգամ նրա մտքով անցնում է տետրաֆտորէթիլենով տարողությունը սառցախցիկ դնել: Առավոտյան  երիտասարդ քիմիկոսը վերցրել էր նյութ, որը չէր քայքայվել ճարպերի, թթուների, ջրի եւ ալկալիների ազդեցության տակ: Բացի այդ, ստացված նյութն ուներ բարձր ցրտակայունություն եւ ջերմակայունություն: Զինվորականներն անմիջապես հետաքրքրվեցին հայտնագործությամբ: Մինչ օրս այդ նյութը  լայնորեն կիրառվում է առօրյա կյանքում: Այդ նյութը տեֆլոնն է:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել