«Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սուոնսի Սիթի» խաղով մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգայի` 2014-15թթ. առաջնությունը:
Լուի վան Գալի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղում «կարմիր սատանաները» պարտություն կրեցին: Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Կի Սուն Յունը: Դաշտի տերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը միայն 53-րդ րոպեին, երբ աչքի ընկավ թիմի ավագ Ուեյն Ռունին: Այդուհանդերձ, հյուրերին հաջողվեց հաղթանակի հասնել. 72-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Սիգուրդսոնը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սուոնսի Սիթի»` 1:2
Գոլերը` Կի Սուն Յուն 28՛ (0:1), Ռունի 53՛ (1:1), Սիգուրդսոն 72՛ (1:2)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել