1in.am-ը գրում է.
Այսօր ամերիկացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնի ծննդյան օրն է: Նա համարվում է կինոյի պատմության մեջ ամենահաջողակ ռեժիսորներից մեկը: Նրա 8 ամենահայտնի ֆիլմերը վարձույթում հավաքել են ավելի քան 5,5 մլրդ դոլար:
Քեմերոնն է նկարահանել կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաեկամտաբեր 2 ֆիլմերը՝ «Տիտանիկը» (1997), որը ստացավ 11 «Օսկար», և «Ավատարը», որը 2010-ականներին բում առաջացրեց 3D-ֆիլմերի շրջանում:

![]()
Նրան հռչակ բերեց 1984-ին «Տերմինատորի» առաջին ֆիլմը, որին կանխորոշված էր դառնալ կուլտային ֆիլմ: Տերմինատորի շարունակությունը՝ «Տերմինատոր-2. Դատաստանի օրը» հանդիսատեսը տեսավ միայն 7 տարի անց՝ 1991-ին:


1994-ին Քեմերոնը դարձյալ աշխատեց Առնոլդ Շվարցենեգերի հետ՝ այս անգամ «Ճշմարտանման սուտ» մարտաֆիլմում:
1998-ին ռեժիսորը որոշեց պատմել սիրո պատմություն, այսպես ծնվեց «Տիտանիկը»: Ֆիլմից հետո հանդիսատեսը ստիպված էր նոր ֆիլմին սպասել ավելի քան 12 տարի: 2009-ին նկարահանվեց կուլտային «Ավատարը»:
Կինեմատոգրաֆիայի սահմաններից դուրս՝ նա հայտնի է նաև որպես ստորջրյա աշխարհի հետազոտող, մասնակցում է բնապահպանական նախագծերի:
Ռեժիսորը 5 անգամ ամուսնացել է, նրա ներկայիս կինը դերասանուհի Սյուզի Էմիսն է, ումից ունի 3 երեխա:


