Կան ֆիլմեր, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ տեսած լինի: Դրանք ժանրի կլասիկաներն են, որոնք անկախ նրանից թե երբ են նկարահանվել, երբեք չեն հնանում: Պարտադիր չեն գերժամանակակից սպեցէֆեկտներ, թանկարժեք տեխնիկաներ կամ հայտնի դերասանական կազմ: Բավական է միայն խորը իմաստ, հուզականություն, որը տակնուվրա կանի հոգիդ ու երկար մտածելու տեղիք կտա: Այսօր ուզում եմ ներկայացնել այդպիսի մի ֆիլմ` «Կնոջ բույրը» (“Запах женщины”) 1992թ: Ալ Պաչինոն իր մարմնավորած կույր գնդապետի դերի համար օսկարի արժանացավ: Կարծում եմ նրանք էլ ովքեր տեսել են ֆիլմը հաճույքով կդիտեն ևս մեկ անգամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել