1in.am-ը գրում է.
Օգոստոսի 16-ին ԱՄՆ Մեմֆիս քաղաքում ավանդաբար տեղի է ունենում երգիչ, երաժիշտ և կարատեիստ Էլվիս Փրեսլիի հիշատակի օրը: Յուրաքանչյուր տարի ռոքն-ռոլի արքայի երկրպագուները Մեմֆիս են ժամանում՝ Էլվիսի հիշատակի շաբաթվա համար (Elvis Week):
Ծրագիրն իր մեջ ներառում է բազմազան միջոցառումներ, իսկ 1983-ից ի վեր այն ներառում է նաև կարատեի եռօրյա մրցափուլ, որտեղ որպես հրահանգիչներ հանդես են գալիս այնպիսի մարզիչներ, ովքեր անձամբ են ճանաչել Էլվիս Փրեսլիին:
Օգոստոսի 16-ին՝ Էլվիսի մահվան օրը, նրանք հաղթողներին մրցանակներ են շնորհում Էլվիսի անուն-ազգանվան առաջին տառերով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1402115.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել