kurds1in.am-ը գրում է.

Կանադան առաջիկա օրերին կսկսի Իրաքում գտնվող քրդական զինված ուժերին զենք ու զինամթերք ուղարկել, որպեսզի օգնի նրանց դիմակայել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում երկու բեռնատար ինքնաթիռներ` CC-177 Clobemaster-ը և CC-130J Hercules-ը Էրբիլ զենք կփոխադրեն: Յուրաքանչյուր չվերթ կուղեկցի կանադական զինված ուժերի 30 անդամ:

http://cdn3.img22.ria.ru/images/101957/48/1019574804.jpg

«Կանադան անգործ չի նստի, քանի դեռ «Իսլամական պետությունը» շարունակում է սպանել անմեղ քաղաքացիներին և կրոնական փոքրամասնություններին: Մենք հետևում ենք Իրաքի դրությանը և պատրաստ ենք հետագայում էլ օգնություն հատկացնել»,- ասել է Հարփերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել