Կառավարությունը երեկ մի որոշում է կայացրել՝ 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Մասնագետներն ասում են, որ լավ ծրագիր է, արժե կառուցել: Ես դեռ շատ բան չեմ հասկանում, պետք է ուսումնասիրել: Գիտեմ, որ մեծ ծավալի գազ է օգտագործվելու, այսինքն Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելանալու են: Ներդրումներ կատարողընկերությունը օֆշորում է գրանցված: Կառավարության անդամներից որեւէ մեկը ընկերության ներկայացուցիչներին չի տեսել, նույնիսկ երկրի վարչապետը չգիտի ովքեր են սեփականատերերը: Ում հետ է պայմանագիր կնքում ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Կառավարության անդամներից որեւէ մեկն այդ հարցը չի տվել: Հովիկ Աբրահամյանը մի քանի ամիս հետո, եթե իհարկե, այդքան պաշտոնավարի, ասելու է չի կարողանում պարզել այդ ընկերության սեփականատերերին: Նա արդեն մի քանի անգամ ասել է, որ չի կարողանում «պարզել» թե ովքեր են «Նաիրիտի» եւ «Վանաձորի- Քիմպրոմի» սեփականատերերը: Հովիկ Աբարահամյանը, իհարկե, գիտի թե ովքեր են այդ գործարանների սեփականատերերը, Պարզապես վարչապետը հանգիստ, առանց աչքերը թարթելու կարողանում է ստել: Իսկ հիմա ամենաուշագրավը՝ օֆշորում գրանցված ընկերության անունից հանդես էր գալիս նույն Արմեն Մովսիսյանը, ՀՀ նախագահի խորհրդականը, էներգետեիկայի եւ բնական պաշարների նախկին նախարարը, Միթե «Նաիրիտի» եւ «Վանաձորի-Քիմպրոմ» գործարանների պատմությունները բավարար չէր նրան ազատազրկելու համար, մնացած գործարքների մասին դեռ չենք խոսում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=936302939719039&set=a.201885799827427.63771.100000180253804&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել