Դոնեցկի Շախտյորը այօր ընկերական հանդիպում անցկացրեց Մախաչկալայի Անժիի հետ և հաղթեց 3-1 հաշվով: Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը աչքի ընկավ գեղեցիկ հարվածով և դարձավ գոլի հեղինակ:
Գնալով հայազգի ֆուտբոլիստն ամրապնդում է իր դիրքերը ուկրանական ակումբում, եթե նրան նախորդ տարի երբեմն չէին ընդգրկում հիմնական կազմում, ապա այս տարի նա արդեն անփոխարինելի է:
Ես որպես Հենրիխ Մխիթարյանի մեծ երկրպագու շատ ոգևորված եմ մեր առաջատարի հաջողություններով: Հայ ֆուտբոլիստների ներկայիս սերնդի նման աշխուժությունը հավատ է ներշնչում հայ ֆուտբոլասերին ու ինչպես 1973-ին, այնպես էլ հիմա, մղում դեպի ստադիոն` սատարելու հավաքականին:
Նյութի աղբյուր՝ http://news.igreg.ru/2012/02/video_21.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել