Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ(VIDEO)


20:07 , 21 փետրվար, 2012

Դոնեցկի Շախտյորը այօր ընկերական հանդիպում անցկացրեց Մախաչկալայի Անժիի հետ և հաղթեց  3-1 հաշվով: Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը  աչքի ընկավ գեղեցիկ հարվածով և դարձավ գոլի հեղինակ: 
Գնալով հայազգի ֆուտբոլիստն ամրապնդում է իր դիրքերը ուկրանական ակումբում, եթե նրան նախորդ տարի երբեմն չէին ընդգրկում հիմնական կազմում, ապա այս տարի նա արդեն անփոխարինելի է: 
Ես որպես Հենրիխ Մխիթարյանի մեծ երկրպագու շատ ոգևորված եմ մեր առաջատարի հաջողություններով: Հայ ֆուտբոլիստների ներկայիս սերնդի նման աշխուժությունը հավատ է ներշնչում հայ ֆուտբոլասերին ու ինչպես 1973-ին, այնպես էլ հիմա, մղում դեպի ստադիոն` սատարելու հավաքականին: