Սիրիահայ բժիշկների մարզերում ծավալած գործունեության մասինPanorama.am-ը գրում է.

«Համատեղ աշխատանքի շնորհիվ կարողանում ենք օգնել սիրիահայերին: ՀՀ առողջապահության նախարարությունը` որպես ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սիրիահայերի խնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, մշտապես օգնության ձեռք է մեկնում սիրիահայերին»,- հյուրընկալվելով ՀՀ առողջապահութան նախարարությունում՝ նշել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Ստեփանյանն` ընդգծելով, որ իրենք բարձ են գնահատում նախարարության աշխատանքը:

«Ընդամենը մեկ զանգով, մեկ գրությամբ մարդկանց առողջության և ճակատագրի հետ կապված հարցեր են լուծվում: Ամենակարևորն այն է, որ ոչ միայն առողջապահական համակարգում, այլև տարբեր որոտները ներկայացնող մասնագետները գտնեն իրենց տեղը հայրենիքում»,- ասել է Ստեփանյանը` հայտնելով, որ իրենց հաշվարկով` վերջին երկու տարիների ընթացքում 700-ից ավելի սիրիահայեր ստացիոնար բուժում են անցել Հայաստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել