pic_fc4256430ac00d2aa2d5a218e4c6fb551in.am-ը գրում է.

Դերասան Թոմ Հենքսը թողարկել է Hanx Writer հավելվածը տեքստեր հավաքելու համար, որոնք նմանակում են գրամեքենային: Սա հետևում է App Store-ում հավելվածի նկարագրոթյանը, հայտնում է The Verge-ը:

Հենքսը հայտնի է որպես գրամեքենայով տեքստեր հավաքելու ամենավառ հետևորդներից մեկը: The Verge-ի տեղեկացմամբ, iPad-ի էկրանին նմանակվում է գրամեքենայի արտաքին տեսքը, ներառյալ՝ ստեղնաշարը: Տեքստը հավաքվում է թղթի վրա՝ համապատասխան տառատեսակով:

Ծրագիրը հասանելի է անվճար, սակայն սեղմվող ստեղներին լրացուցիչ ձայներ կամ այլ էֆեկտներ ավելացնելու հնարավորության համար պետք է վճարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել