Մ1 մայրուղու մոտ 35 կիլոմետր հատվածում չի թարմացվել գծանշումները, իսկ ցուցանակները բացակայում են: Վերջերս հաճախ եմ ականատես լինում Երևան-Գյումրի մայրուղու, հատկապես 58 կմ հատվածի ավտովթարներին, որոնք կրում են տեխնիկական բնույթ: Մայրուղու այդ հատվածում բացակայում են գծանշանները և ցուցանակները: Շատ դեպքերում այս մայրուղուն անծանոթ վարորդներ են ընկնում վտանգավոր ծուղակի մեջ և բոլորին չէ որ հաջողվում է անփորձանքից դուրս գալ և վարկեանների ընթացքում հասցնել կողմնորվել, խոսքս ավելի շատ գիշերվա ժամերի երթևեկողների է վերաբերվում: Սակայն կան մարդիք որ օգտվում են ճանապարհը սպասարկող մարմնի անգործությունից և մայրուղու երկու հատվածնել դառնում է երթևեկելի մեկ ուղղությամբ: Ճանապարհային ոստիկաններն էլ հաճախ բանավեճի են մտնում վարորդների հետ (անտեղի) կանգնեցնելու համար, այսինքն եթե գծանշում չկա, կամ պետք է իջնես ավտոմեքենայից ակնոց կրես այդ ժամանակ կգտնես մի քանի տաիր առաջվա գծանշման հետքեր, ուստի շատ ժամանակ խելացի վարորդները չեն համաձայնվում տուգանքին, քանի որ, ճանապարհային ոստիկանի կողմից նկարահանված խախտման մեջ ընդհանրապես չի երևում գծանշումը: Դե արդեն պատկերացնում էք թե ինչ վիճակ է գիշերը, անկախ քեզանից հայտնվում էս հանդիպակած ճանապարհին, խախտելով կանոնները, ստեղծելով վտանգավոր իրավիճակ: Հետքրքիր ու զարմանալի է այն, որ երբ ճաապարհը թեքվում է 90 աստիճանով և այդ վայրում չկա ոչ մի ցուցանակ որ կզգուշացնի վտանգավոր թեքման մասին և բացակայում է գծանշումը, որտեղ և կատարվում են այսպիսի դեպքեր: Տեսանյութում կտեսնեք ու կհամոզվեք ինքներդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել