1in.am-ը գրում է.

Տեսահոլովակը, որում երիտասարդ դաշնակահարը Պրահայի օդանավակայանում նվագում է Բեթհովենի Fur Elise ստեղծագործությունը՝ դասական և ժամանակակից ռիթմերով, մեկ շաբաթում YouTube վիդեոհոսթինգում մոտ 7 մլն դիտման է արժանացել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Տեսանյութում երիտասարդը տեղավորվում է դաշնամուրի մոտ, որը տեղակայված է Վացլավ Հավելի անվան օդանավակայանի սպասասրահում: Կատարումը նա ավարտում է Սելին Դիոնի My Heart Will Go On երգի հնչյունների ներքո:

Հաղորդվում է, որ երիտասարդը լիբանանցի է, ով Եվրոպայից տուն էր վերադառնում և ավելի քան 1 շաբաթ չէր նվագել:

Կատարման ավարտին իրենց էլեկտրոնային սարքերից ու գրքերից կտրված մարդիկ բուռն ծափողջույններ են ուղղում նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել