Հայազգի ռոք երգչուհի Էյլին Խաչատուրյանը, ով ծնվել է Բեյրութում, հետո ապրել Կիպրոսում եւ Մոնրեալում: Ինչպես հաղորդում է «The Armenian Mirror-Spectator»-ը, հիմա նա փորձում է լսարանն ընդլայնել ԱՄՆ-ում:
Նրա «Միդան» ալբոմը 2009թ. Լոս Անջելեսում կայացած «Armenian Music Awards»-ում արժանացել է «Լավագույն ռոք ալբոմի» մրցանակի:Հայ ավանդական երաժշտությունը վերածելով ռոքի` նա ծանոթ մեղեդիներին նոր շունչ է հաղորդում: Եթե դուք սովոր եք կիսել «Սարի սիրուն յարը» քանոնով եւ դուդուկի ուղեկցությամբ, Խաչատուրյանն այն մատուցում է էլեկտրոնային կիթառով եւ թմբուկներով:Խաչատուրյանը մտադիր է թողարկել իր երկրորդ ալբոմը 2013թ. մարտին: Այնտեղ զետեղվելու է մի քանի երգ անգլերենով ` «Սարդարապատ» երգի հետ եւ մի քանի օրիգինալ ստեղծագործություններով: Միաժամանակ` երգչուհին ցանկանում է համերգներ ունենալ Հայաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/324386170989858
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել