Պահ, քաջարի Ռազմիկ Ամյանը գնացել ա առաջիին գիծ, նկարվել-մկարվել ա ու հիմա էլ իրա ֆաներն ու կայքերը տարածում են էդ նկարները, մի բան էլ «Ուշադրությո՛ւն, Ռազմիկ Ամյանը առաջին գիծ է այցելել»: Ստեղ են ասել, է՛շ, մի սատկի, գարուն կգա...

Նախ, Ռազմիկ Ամյանի առաջին գիծ գնալը ի՞նչ օգուտ ա տվել էս աշխարհին, բացի միհատ լուսանկարից, որտեղ Ռազմիկը խրոխտ հայացքով նայում ա դեպի թիկունը (?) ու ի դեպ, կոպտորեն խախտում ա համազգեստի կրման կանոնները: Եդե բարձրանում ես դիրքեր ու համազգեստ ես կրում, բարի եղիր կրել դա պատշաճ կերպով՝ առանց արձակած կոճակների: Հա, քաղաքացիական կոշիկներն էլ մի տեսակ չեն նայվում...

Նյութում ասվում ա, որ բարձրացել ա զինվորներին ոգևորի: Զինվորներին ոգևորել պետք էր, երբ շփման գծում վիճակը թեժ էր, իսկ հիմա, երբ ամեն ինչ հանդարտվել ա ու պարզ ա, որ լարվածությունը թուլանում ա՝ Ռազմիկի միակ մոտիվը փիառվելն էր առաջին գծիի հաշվին ու վերջ, իսկ դա էժան քայլ եմ համարում:ծ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել