Ես համարում եմ, որ ստեղծագործելու մեջ ամենակարևոր բանը գրագիտությունն ա. ճիշտ կետադրություն, անթերի ուղղագրություն: Որովհետև միտքը ունի որոշակի ռիթմիկա, ու դու քո կետադրությամբ ես ստիպում մարդուն հուզվել, կամ խաղաղվել, կամ էդ կտորը շնչակտուր կարդալ:
Խոսքն ու միտքը ունի ռիթմ: Ու լավ ա ստեղծագործում էն մարդը, որը կարողանում ա ընթերցողի սիրտը բաբախեցնել էն ռիթմով, որն իրեն ա անհրաժեշտ :))
Միտքը երաժշտություն ա, իսկ երաժշտությունը ոչինչ ա առանց ռիթմի: Նույնիսկ փսիխոդելիկ երաժշտությունն ունի իր՝ այ էդ ՛՛փախած՛՛ ռիթմը: Ու կետադրությունն էլ կարա լինի գժական, բայց միևնույն ժամանակ ճիշտ, կոկիկ ու գրագետ:
Ու կներեք, բայց երեք տող շարված բազմակետերը չեն թաքցնում ձեր՝ կետադրություն չիմանալու փաստը Առհասարակ, բազմակետերի հետ խաղ չեն անում: Տեքստի մեջ երկուսից ավել բազմակետը սրտխառնոց ա առաջացնում ի վերջո, զգույշ վերաբերվեք էդ երեք կետերին:
Բառը պետք ա սրտի ռիթմ թելադրի: Դա ա ինձ համար լավ գրելու գաղտնիքը
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sunesevada/posts/565751546887171
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել