ArmStar.am-ն առաջինն էր, ով հանրությանը տեղեկացրեց «X-Factor»  նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանի և իր ընտրյալի՝ Արմինեի նշանադրության մասին լուրը։

Զույգը նշանադրվել էր դեռևս փետրվարին և, ինչպես երգիչն ArmStar.am-ին տեղեկացրեց, հարսանիքը սարերի հետևում չէ. «Նշանածս՝ Արմինեն, սովորում էր Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, արդեն պետական քննությունները հանձնել է և միասին որոշեցինք, որ շարունակի կրթությունը մագիստրատուրայում։ Որոշել ենք պսակադրվել աշնանը, թե ինչպես կընթանա, ժամանակը ցույց կտա»։

Վրեժի խոսքերով՝ դեռ եկեղեցին և հարսանիքի օրը հստակ չեն որոշել, բայց գուցե այն լինի հոկտեմբերի  վերջին օրերին. «Նախատեսել ենք հոկտեմբեր ամիսը հարաբերություններն օրինականացնելու համար, ինչպես նաև որոշել ենք հարսանիքն անել լայն և մեծ շրջանակով, դա հաստատ է, քանի որ թե՛  Արմինեի և թե՛ իմ ընտանիքը մեծ շրջապատ և շատ բարեկամներ ունի»։

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել