Իտալական Մոնցի և Բրիանցա առևտրաարդյունաբերական պալատը ըստ բրենդերի արժեքի համեմատել է Եվրոպայի ամենահայտնի հուշարձանները, գրում է Euromag-ը: Բրենդերի գնահատման ժամանակ մասնագետները հաշվի են առել տեղի տնտեսական առանձնահատկությունները, հուշարձանի հայտնիության ցուցանիշը, այն այցելողների թիվը, ինչպես նաև հուշարձանի սպասարկման ոլորտում աշխատողների քանակը: Ուսումնասիրությունների արդյունքում Եվրոպայի ամենաթանկ զբոսաշրջային բրենդ է ճանաչվել Փարիզի Էյֆելյան աշտարակը` 434 մլրդ եվրո, ինչը մոտ 5 անգամ գերազանցում է Հռոմի Կոլիզեումին (91 մլրդ): Մյուս եվրոպական բրենդերը, ինչպիսիք են Միլանի Լա Սկալաթատրոնը (207մլրդ եվրո), Լոնդոնի Թաուերը Բրիջը (70 մլրդ),Սթոունհենջը (10.5 մլրդ) և Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա մայր տաճարը (90.366 մլրդ) ավելի «էժան» են գտահատվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: