Տիեզերքում ժամանակը միակ պարտաճանաչ երևույթն է, ամեն ինչ կատարվում է այն ժամանակ, երբ պիտի կատարվի, թեկուզ եթե մարդիկ չեն հավատում դրան...
Բոլորը կարծում են, որ ամեն ինչ դեռ կհասցնեն, դեռ այս օրը կա, դեռ վաղը կա, դեռ ամիսներ ու տարիներ կան, դեռ... Ապրեք ձեր ամեն րոպեն, ժամն ու օրը: Ավելորդ բաների վրա երբեք ժամանակ մի վատնեք: Այն շատ կարճ է միայն հանգստյան օրերին կամ ֆեյսբուքում ապրելու համար... դուրսը էնքան բան կա սիրելու, էնքան սիրուն գույներ կան, քամի, հոտեր, ձայներ, բնություն, մարդը համերաշխ է տիեզերքի հետ, այն ժամանակ, երբ իր մեջ սկսում է կրել ամբողջ աշխարհի կարգ ու կանոնը, ամեն մեկն իր քայլերի խզբզանքով իր հետքն է թողում, տիեզերքի հավերժական ընթացքի մեջ, ու կարևոր է, թե դու հիմա ինչ կանես: Դուրս եկեք տանից, ձեր սիրած աշխատանքը կատարեք, արեք առաջին բանն ինչ առաջանում է ձեր գլխում, անցյալի համար երբեք մի զղջացեք, միևնույն է այն փոխել անհնար է: Ապրեք հենց հիմա, որովհետև այն միակ բանն է, որ այս պահին միանշանակ է: Սիրահարվեք, հետո զղջալու եք, որ դրան ավելի շատ ժամանակ չեք հատկարցրել: Գնացեք այգիներում, անտառներում թափառեք, գիշերները պառկեք խոտերին ու երկինքը կարդացեք, անձրևի տակ մնացեք, խմեք ինչքան ուզում եք, ծխեք, կռվեք, բարիշեք, ներեք... ձեր սիրած մարդու հետ լուռ գեշերներ լուսացրեք, հետո գուցե ամեն ինչ ունենաք կյանքում, բայց ձեզ լիարժեք չեք զգալու, որովհետև ձեր կյանքից բաց եք թողել էս ամեն ինչը... տիեզերքը ձեզ տալիս է ապրելու հազարավոր րոպեներ երջանկության բազմաթիվ պահեր, հազարավոր հնարավորություններ, ընտրությունը ձերն է: