Aysor.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ը Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 13-14-ը կնվազի 2-3, այնուհետև կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 13-16-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Երևանում օգոստոսի 13-ի ցերեկը սպասվում է +33-ից +35 աստիճան, երեկոյան՝ +28-ից +30 աստիճան, օգոստոսի 14-ի գիշերը՝ +18-ից +20 աստիճան:



