SAM_8884Galatv.am-ը գրում է.

Գյումրեցի թոշակառու 82-ամյա Գրիշա Նիկողոսյանը, ինչպես ինքն է ասում, կյանքի մեծ մասը նվիրել է երեխաների դաստիարակությանն ու հայրենի քաղաքի շենացման գործին, սակայն այսօր, երբ վաստակած հանգստի է անցել, ստիպված է իր ծերության թոշակի մեծ մասը հատկացնել բնակարանի վարձավճարին, որպեսզի չհայտնվի դրսում:

Գիտակցական կյանքի մեծ մասը նա աշխատել ու 2 բնակարան է կառուցել, սակայն հիմա արդեն ստիպված է վարձով ապրել:

SAM_8880«Ամբողջ կյանքս ներդրել եմ իմ սիրած գործին, զարգացրել եմ պետություն, 9  երեխա եմ ունեցել, չեմ դժգոհում,  լավ եմ ապրել,  աշխատել եմ Լենինականի տեքստիլ կոմբինատում որպես ավագ ինժեներ: Լինելով բազմազավակ ընտանիքի հայր՝ կոմբինատը ինձ լավ աշխատավոր լինելու համար  հատկացրեց 2 բնակարան, մեկը 3 սենյականոց, մյուսը՝ 1: Սակայն երկրաշարժից հետո երկու բնակարաններս էլ հողին հավասարվեցին: 90-ականներին 3 սենյականոց բնակարանս փոխհատուցեցին, իսկ 1 սենյականոց բնակարանս այդպես էլ չտեսա:  Գյումրու քաղաքապետարանը տեղեկացրեց, որ Անտառավան 3-րդ թաղամասում վերակառուցված  25 շենքում ես բնակարան ունեմ, անգամ կտրոն հատկացրին: Սակայն այդպես էլ չկարողացա տեր կանգնել դրան: Ձեռքումս մնաց միայն քաղաքապետարանի կողմից տրված տեղեկանքը՝ «կցման թուղթը», որում նշված էր բնակարանի հասցեն եւ հատկացման համարը»:

SAM_887382-ամյա թոշակառուն սակայն երբ ներկայացել է բնակարան ստանալու, նրան մերժել են: Բնակարանների հանձնման ժամանակ նա ներկայացել է մարզպետարան, բայց պատճառաբանել են, թե Գրիշա Նիկողոսյանին չի հասնում բնակարան:

«Ես հիմա վարձակալական հիմունքներով ապրում եմ Գյումրու Մանուշյան  3-րդ ա շենքի 12 բնակարանում իմ տարեց կնոջ հետո:

Անի թաղամասում հատկացված 3 սենյականոց բնակարանս վերջերս  վաճառեցի  եւ այդ  գումարը բաժանեցի  զավակներիս:

Հիմա ամուսիններով ընդամենը 50.000 դրամ կենսաթոշակ ենք ստացել, որը հազիվ բավականացնում է սննդի համար, իսկ տան վարձը չգիտեմ էլ ոնց ենք տալիս»:

82-ամյա հպարտ թոշակառուն որդիներից գումար չի վերցնում. նրանք հազիվ են կարողանում իրենց ընտանիքները պահել:

«Ես աշխատող, քարը սեղմող ու արյուն հանող մարդ եմ եղել, էս երկրի համար լավ եմ աշխատել, բայց ինձ լավ թոշակառուի պես չեն գնահատում: Իսկ ինձ իմ ներքին ձայնը թույլ չի տալիս, որ լամ ու բողոքեմ, կամ էլ սրա-նրա դուռը թակեմ ու փող խնդրեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել