Բոնոբո կապիկ, արխիվAzatutyun.am-ը գրում է.

Չինական Epoch Times պարբերականը օրերս մի հոդված է հրապարակել` քննարկելով վայրի կենդանիների թրաֆիքինգի միջոցով էբոլա վիրուսի տարածման վտանգները, և կենդանիների տեղափոխության երթուղիներում հիշատակվում է նաև Հայաստանը:

Վայրի կենդանիների ու բուսական աշխարհի եզակի նմուշների վաճառքի կոնվենցիայի քարտուղարության առաքելությունը 2011 թվականին Գվինեայում հետազոտել է այստեղ արձանագրված վայրի կենդանիների վաճառքի անսովոր ակտիվությունը:

Հետազոտության ընթացքում նաև պարզվել է, որ երկու բոնոբո կապիկ վաճառվել ու տեղափոխվել է Հայաստան:

Հետազոտողները դրանց հետքերով չեն գնացել, ըստ երևույթին՝ հաշվի առնելով վաճառքի թույլտվությունը, բայց անկախ փորձագետ, ֆոտոլրագրող Կարլ Ամանը հետաքրքրվել է կապիկների ճակատագրով: Աշխատելով հայ հետաքննող լրագրող Քրիստինե Աղալարյանի հետ, նրանք պարզել են, որ կապիկներից մեկը պահվում է Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո պարկ» մասնավոր այգում, իսկ մյուսը մահացել է, բայց պարզ չէ, թե ինչից: Չի ուսումնասիրվել՝ արդյոք կապիկը հիվա՞նդ էր, թե՞ ոչ:

Հոդվածագիրը նշում է, որ բոնոբո կապիկները նախկինում բռնկված էբոլա զաիր վիրուսով հիվանդացող կենդանիներ են:

Հարցազրույցների և Պետեկամուտների կոմիտեի ցուցակների միջոցով Աղալարյանը պարզել է, որ 2011 և 2012 թվականներին առնվազն հինգ բոնոբո և յոթ շիմպանզե Հայաստանից դուրս է բերվել եվրոպական երկրներ: Վայրի կենդանիների վաճառքի կոնվեցիայի տվյալների բազայում, որտեղ օրինական վաճառքները արձանագրվում են, այս մասին ոչինչ չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել