Այս ընտանիքը ուղղակի փախել է Ուկրաինայից, պատերազմից փրկել են երեխաներին։ Թե՛ մայրը, թե՛ հայրը ուղղակի աշխատանք են խնդրում։ Այս պահին ապրում են պահեստանման մի վայրում, առանց տարրական հարմարությունների։ 4 երեխա ունեն, հրաշք բալիկներ են, ամենափոքրը 7 ամսեկան հրաշք աղջիկ է, մյուսները 4 և ավելի մեծ։ Ի դեպ ամենապուճուր բալիկն ունի բժշկական օգնության կարիք, սրտանոթային համակարգի խնդիր ունի, հայրն էլ երիկամներից է հիվանդ, սակայն առանց այդ մասին մտածելու ուղղակի աղերսում էր ցանկացած աշխատանք։ Ընտանիքի անդամները հատակին են քնում, չունեն բացարձակ ոչինչ, ինչ հնարավոր է եղել հավաքել ու եկել են։ Ժողովուրդ, եթե նախորդ ընտանիքների դեպքում կարողանում էի հստակ ասել, թե ինչի կարիք կա, հիմա դժվարանում եմ։ Ընտանիքը եկամուտ չունի, հարևանների տված ուտելիքով է գոյատևում։ Համեստ ընտանիք են, խիստ անհրաժեշտ բաներ խնդրեցին, երեխաներն էլ կաթ, կոնֆետներ, բարբի տիկնիկներ, խաղալիքներ և այլն։ Երեխեք ջան, ուրեմն մոտավոր թվարկեմ, ինչ կարող ենք հավաքել․ ուտելիք ինչքան հնարավոր է, պահածոներ, հիգիենայի պարագաներ, երեխաների համար հագուստ, անկողնային պարագաներ, մահճակալ և առհասարակ կահույքից ինչ հնարավոր է, սպասք, առաջին անհրաժեշտության պարագաներ, ամենապուճուրի համար մանկական սնունդ, տակդիրներ, այլ անհրաժեշտ իրեր, անկողնային պարագաներ, կոշիկներ երեխաների համար, մի խոսքով ով ինչով կարող է օգնենք երեխեք ջան։ Այսօր այս մարդիկ վատ վիճակում են, եթե մենք այսօր օգնության ձեռք չմեկնենք, հավատացեք հանգիստ խղճով չենք կարող ուղղակի անտեսել։ Այն, ինչ մեզ համար գուցե ավելորդ է, նրանց համար ուղղակի առաջին անհրաժեշտության իր է։ Հարցերի կամ առաջարկների դեպքում խնդրում եմ զանգահարեք 098712530 (ԷԼԼԱ)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=769053456474913&set=np.32893452.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել